Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Հայտնի է ամեն ինչ

Հայտնի է ամեն ինչ
13.02.2018 | 08:33

Կայացել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը: Բեռլինում կայանալիքին (մարտի 10-27) մասնակցելու է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը: Հաղթողն աշնանը նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ կվիճարկի չեմպիոնական թագը:


Հավակնորդների մրցաշարը բաղկացած է 14 տուրից: Նշենք մրցաշարի մասնակիցներին՝ Դինգ Լիրեն, Շահրիյար Մամեդյարով, Վլադիմիր Կրամնիկ, Սերգեյ Կարյակին, Ալեքսանդր Գրիշչուկ, ՈՒեսլի Սո, Ֆաբիանո Կարուանա: Ի դեպ, նրանք այս հերթականությամբ էլ մրցելու են մեր շախմատիստի հետ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1860

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ